Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. 8-ամյա Աստիկը մահացել

հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակնեդանացման բաժանումունքում գիտակության չգալով մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջնակը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից:

Երեկ՝ հոտկեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին:

Երբ իր ավտոմեքենայով երեխային տեղափոխում է հիվանդանոց, ճանապարհին նրան ընդառաջ է գալիս «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենային, ապա «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնին տեղեկացնում են, որ երեխան մահացել է:


Источник: https://ipress.am/hy/page/%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-8-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *