Ադրբեջանական բանակում արյունալի հաշվեհարդա՞ր է տեղի ունեցել

Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ «սրտի տագնապից մահացել է զինծառայող Թաղիեւը»: Արտառոց է, որ նույն հաղորդագրության մեջ նաև ասված է, որ ռազմական գերատեսչությունը «ցավակցում է զոհվածի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»:

Երկու օր անց Ադրբեջանի զինվորական դատախազության Գուբաթլիի շրջանի կայազորային բաժինը հայտնել է, որ N զորամասի շարքային Մուրադ Ֆուդա օղլի Հասանովը «սպանվել է հրաձգային զենքից արձակված կրակոցից»:

Ըստ հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ, իրականացվել են «անհետաձգելի քննչական գործողություններ, զինծառայողի դիակը հանձնվել է դատա-բժշկական փորձաքննության, դեպքի հետ կապված իրեղեն ապացույցներ են առգրավվել, նախաքննությունը շարունակվում է»:

Կոնկրետ Ադրբեջանի քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է հարուցվել գործը, ի՞նչ վարկածով է ընթանում նախաքննությունը, կա՞ ձերբակալված կամ կասկածյալ՝ զինվորական դատախազության հաղորդագրություն այդ եւ այլ հանգամանքների մասին ոչինչ չի ասում:

Պաշտոնական հաղորդագրությունը ոչինչ չի ասել «սրտի տագնապից մահացած» Թաղիևի զինվորական կարգավիճակի մասին, տեղեկատվությունից պարզ չէ՝ նա ժամկետային ծառայության շարքայի՞ն է, պայմանագրայի՞ն, թե՞՝ սպա:

Համադրելով երկու օրվա տարբերությամբ տարածված տեղեկատվությունը, հիմք ընդունելով հանգամանքը, որ Գուբաթլիի զորամասում տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված գործի հիմքը՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը չի բացահայտվում, կարելի է եզրակացնել, որ զինծառայողների միջեւ տեղի է ունեցել արյունալի հաշվեհարդար կամ նրանք սպանվել են երրորդ ծառայակցի, կամ անմիջական հրամանատարի կողմից:

Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի կորպուսի երեք հրամանատար վերջերս պաշտոնանկ է արվել, նրանց թվում՝ գեներալ-լեյտենանտ Մաիս Բարխուդարովը, որ ունի «Բեյլագանի դահճի» համարում: Նրա անմիջական հրամանով 2017թ. զորամասի վարժահրապարակում ցուցադրաբար շարքային զինվոր է գնդակահարվել:

Բացառված չէ, որ Բարխուդարովի «բարքերը» մնում են ուժի մեջ: Վերջին շրջանում քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներում տեղաբաշխված զորամասերում սպաների և բարձր հրամանատարության միջև հաճախ են վիճաբանություններ ծագում՝ կապված «ազատագրված տարածքներում» իրենց «հայրենակալվածքներն ունենալու» մրցակցության հետ:

Իրականում Գուբաթլիի զորամասում ի՞նչ է տեղի ունեցել, ում հրաձգային զենքից արձակված կրակոցից է սպանվել շարքային Հասանովը՝ Բաքվի ոչ մի աղբյուր հավաստի տեղեկություն չի փոխանցի: Բայց դրանից ավելի կընդգծվի, որ այնտեղ, իրոք, տեղի է ունեցել արյունալի հաշվեհարդար: Պետք է սպասել, որ առաջիկա օրերին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը կհատնի «սրտի կաթվածից մահացած» ևս մեկ զինվորականի մասին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *