Այսօր լրագրողները հարց ուղղեցին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին` եթե աստված չանի, իշխանությունը հայտարարի, որ Գորիսի մի մասը պետք է տանք Ադրբեջանին, ի՞նչ կանեք: «Ի՞նչ պետք է անեմ, պիտի զենքը վերցնեմ գնամ կռվեմ»,- պատասխանեց Առուշանյանը:
«Արցախի կորստի համար Փաշինյանը մեղավո՞ր է, թե՞ չէ»,- մեկ այլ հարց տվեցին լրագրողները:
«Այո, մեղավոր ա: Իմ կարծիքով` թող մեռներ լիքը մարդ: Հիմա կարար իմ կարծիքը սխալ լիներ: Իշխանությունն ասում է` փրկեցինք 20 հազար մարդու և այդ տեսակետը ազգաբնակչության մեծ մասը ըղջունեց, ճի՞շտ է: Մնացած հարցերը գնացեք, Փաշինյանին տվեք»,- պատասխանեց Գորիսի քաղաքապետը:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Նյութի աղբյուր