Օրերս երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր սթորիներում պատմեց իր ընկերուհիների և Հայկոյի կողմից դավաճանաթյան մասին։ Երգչուհու խոսքով՝ առաջին դավաճանությունը եղել է, երբ ինքն ու Հայկոն նշանված են եղել։ Անահիտը ներել է Հայկոյին, բայց ոչ ընկերուհուն։ Նա անուն չնշեց՝ ասելով, որ իր այդ ընկերուհուն շատերն են ճանաչում, և նա որդի ունի, ու ինքը չի կարող հանրայնացնել նրա անունը։
Մեկ այլ ընկերուհու և ամուսնու դավաճանությունը եղել է այն ժամանակ, երբ Անահիտի և Հայկոյի որդին 3-4 տարեկան էր։ Անահիտը կրկին չնշեց մյուս ընկերուհու անունը՝ պատճառաբանելով, որ նրան ևս շատ մարդիկ են ճանաչում և նա նույնպես որդի ունի։
Շատերը կարծում են, որ Անահիտի նշած երկրորդ դավաճանության «հերոսուհին» Լիլիթ Բասյանն է, ում հետ բավական մտերմիկ հարաբերություններ ուներ Անահիտը, սակայն ինչ-որ պահի նրանք դադարեցին շփվել։ Բացի այդ՝ Լիլիթն իր հերթին իր հարցազրույցներից մեկում մեղադրել էր նախկին ընկերուհուն ամուսնու հետ դավաճանության մեջ։
Եվ ահա, Անահիտի հրապարակումներից հետո Լիլիթ իր ինստագրամում սթորի է տեղադրում՝ գրելով․ «Իմ դեմքը, երբ լուռ հետևում եմ մարդկանց կոմեդիկ պատմություննեերին, որոնք նրանք հորինում են և իրենց հավատացնում, որ այդ կոմեդիկ սյուժեները ճիշտ են։ Ինչո՞ւ ես սերիալներ չեմ դիտում։ Քանի որ դրանք ձանձրալի են։ Նախընտրում եմ հետևել մարդկանց կոմեդիկ պատմություններին»։
Նյութի աղբյուր