Ամուսինը պատանդառել է կնոջն ու զանգահարել ոստիկանություն․ Ի՞նչ է պահանջում

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, մարզային վարչություն ահազանգ է ստացվում նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ-ից, ով հայտնում է,

որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է և սպառնում է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։

Ոստիկաններն ու պարեկները շրջափակում են տունը, տևական ժամանակ բանակցություններ վարում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում վնասազերծել Ս․ Բ-ին ու տեղափոխել Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *