«Ասեցի քանի նիհարել եմ, ֆոտոշութ անեմ». Պոնչի նոր հրապարակումը

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։ 

Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։ 

Տարոն Իսպիրյանը շատ հաճախ չէ, որ խոսել է այս մասին սակայն նրա վերջին հրապարակումներում երևում է, որ դերասանը բավականաչափ նիհարել է՝ կորցնելով տասնյակ կիլոգրամներ ու այն էլ կարճ ժամանակահատվածում։ 

Դե իսկ այսօր վերջինս հումորային հրապարակում է արել` ֆոտոշոփի միջոցով ներկայացնելով  իրեն տարբեր կերպարներում: «Ասեցի քանի նիհարել եմ, ֆոտոշութ անեմ»,- հրապարակմանը կից գրել է դերասանը:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D5%BD%D5%A5%D6%81%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%AB%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B4-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%B4-%D5%BA%D5%B8%D5%B6%D5%B9%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *