Տղամարդը այգում անչափահասի ներկայությամբ կատարել է անառակաբարո արարք

Գևորգ Գ․-ն մեղադրվում է, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին ժամը՝ 16:00-ի սահմաններում, գտնվելով Արմավիր քաղաքի այգիներից մեկում, անչափահաս Ս․ Խ․-ի ներկայությամբ կատարել է անառակաբարո արարք՝ այգու նստարանին նստած իջացրել է իր հագին եղած տաբատի շղթան և դուրս հանելով սեռական օրգանը՝ կատարել է ձեռնաշարժություն, որը տեսնելով Ս․Խ․-ն անմիջապես զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացել փետրվարի 27-ին և մակագրվել դատավոր Կարինե Դավթյանին։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վարույթի մասնակիցների դիրքորոշումները․

Պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով։

Տուժողի օրինական ներկայացուչիչը հայտնեց, որ կողմ է հաշտությանը։

Հանրային մեղադրողը գտավ, որ տուժողի կարծիքը անհրաժեշտ է պարզել հոգեբանի մասնակցությամբ։

Հոգեբանի մասնակցությամբ տուժող Ս․ Խ․-ն հայտնեց, որ հաշտություն իր ազատ կամարտահայտությունն է եղել, անցել է երկար ժամանակ, որևէ բողոք չունի։

Ի պատասխան դատարանի հարցադրումների՝ հայտնեց, որ իր վրա որևէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել։

Պաշտպանության կողմը պնդեց միջնորդությունը, ի պատասխան դատարանի հարցադրմանը, պաշտպանը հայտնեց, որ մեղադրյալին պարզաբանվել են ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հետևանքները։

Հանրային մեղադրող Էդգար Բաբայանը առարկություն չհայտնեց։

Դատարանը որոշել է մեղադրյալ Գևորգ Գ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալի և տուժողի հաշտության հիմքով:

Քրեական գործի վարույթը կարճել։

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *