«Արաբկիր» ԲԿ-ում 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների խնդիրն է եղել։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:
Կայքին հայտնի է դարձել, որ հդիահերձման արդյունքում երեխայի մոտ գոյացություն է հայտնաբերվել, չի բացառվում, որ այն կարող է չարորակ լինել և ուղիղ կապ ունենալ մահվան հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, Արաբկիր ԲԿ-ում 4 տարեկան երեխա է մահացել։
Պարզվել է, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Նյութի աղբյուր