Ինչպես արդեն հայտնել էինք, կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։
Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։
Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։
Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։
Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։
Սիրելի բժկուհու մահվան պատճառը հանդիսացել է քաղցկեղը․․․
Ցավակցում ենք բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն։
Նյութի աղբյուր