Գալստանյանի աչքերը բացվեցին

«Եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի»։ Այս կոչով հանրությանը դիմել է Բագրատ Գալստանյանը։ Մայիսի 9-ին վարչապետին վերջնաժամկետ ներկայացնող, իսկ մայիսի 26-ին իշխանություններին արդեն նախկին համարող քաղաքական ակտիվիստ Գալստանյանի աչքերը բացվել են և սկսել է իրականությունն ավելի պարզ տեսնել։ Թեպետ, խոստովանենք, որ Գալստանյանի աչքերը բացվեցին, երբ նա սառեցրեց իր հոգևորականի ծառայությունը։

Իրականում՝ շարժումը մարել էր հենց սկսված օրվանից, երբ հանրությունը սկսեց Գալստանյանի կողքին տեսնել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի օդիոզ դեմքերին, իսկ Գլաստանյանի թիկունքում սկսեցին երևալ ՀՀ նախկին նախագահների և Կրեմլի ականջները։

Չէ՛ր կարող շարժումը երկար կյանք ունենալ կամ, ընդհանրապես ծնվել, եթե այն բովանդակազուրկ և գաղափարազուրկ էր, իսկ նպատակներն ու լոզունգներն այնպիսի արագությամբ էին փոխվում, ինչպես հեռուստացույցի ալիքները։

Չէ՛ր կարող շարժումը մարդաշատ դառնալ, եթե հարթակից բարեպաշտությունից են խոսում, բայց, իրականում ատելություն են քարոզում և սադրիչ խմբեր ներմուծում օտար երկրներից։

Գալստանյանին և մյուս առաջնորդներին վարձել էին ընդամենը Հայաստանում հասարակություն-պետություն կապը քայքայելու, հասարակական մթնոլորտն աղտոտելու, երկրում տնտեսական կոլապս ստեղծելու համար։ Սակայն նրանց օտարերկրյա գործատուները համառությամբ չեն ուզում ընդունել, որ Հայաստանի հասարակությունն այլևս առաջվանը չէ։ ՀՀ քաղաքացիները, որքան էլ դժվար օրեր են ապրում, միևնույնն է՝ կարողանում է թացն ու չորը տարբերել։

Գալստանյանի «շարժումը»՝ իրականում ունեցավ նաև դրական արդյունք։ Այն յուրահատուկ լյուստրացիա կատարեց և բացահայտեց բոլոր այն ուժերին և դեմքերին, որոնք դեռ կարողանում էին խնամքով թաքցնել իրենց հակապետական նկրտումներն ու երազանքները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *