Այսօր ուզում եմ կիսվել անթերի տապակած կարտոֆիլի պատրաստման գաղտնիքներով: Այսպես կարտոֆիլը և համեղ կլինի, և գրավիչ տեսք կունենա:
Այսպիսով, ինչու է կարտոֆիլը կպչում թավային, ստացվում չափից ավել փափուկ կամ հակառակը՝ չոր:
Կարտոֆիլը կտրատելու ձևը
Օպտիմալ տարբերակ է կամ միջին չափի ձողիկները, կամ էլ խոշոր օղակները: Կարևորն այն է, որ կարտոֆիլի մեծ մասը թավայի հետ կոնտակտի մեջ լինի, հենց դա է երաշխավորում հավասարաչափ տապակում և գեղեցիկ կեղև:
Շատ մանր մի կտրատեք կարտոֆիլը, քանի որ այդպես այն շատ է ձեթ ներծծում:
Խոնավության հեռացում
Տապակելուց առաջ լավ չորացրեք կարտոֆիլը, այլապես ամբողջը կկպչի թավային և տապակվելու փոխարեն կշոգեխաշվի:
Եվ մի բան էլ, կտրատելուց հետո կարտոֆիլը մի թողեք ջրի մեջ:
Թավայի և ձեթի ընտրություն
Օգտագործեք հաստ պատերով թավա, որ ջերմությունը հավասարաչափ բաշխվի: Կարտոֆիլն անհրաժեշտ է տապակել լավ տաքացրած ձեթի մեջ. դրա հաշվին ախորժելի կեղևով կարտոֆիլ կստացվի:
Կարտոֆիլի քանակ
ՄԻ ծանրաբեռնեք թավան. կարտոֆիլը պիտի հավասարաչափ բաշխվի, որ գոլորշին հանգիստ դուրս գա, և յուրաքանչյուր կտորը լավ տապակվի:
Աղ
Աղ ավելացրեք այն բանից հետո, երբ կարտոֆիլը արդեն մի քիչ կարմրած լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը