Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այսօրվա հերթական ակցիայի ժամանակ լրագրողներից մեկը վերջինիս խնդրեց մեկնաբանել շարժումը քննադատող դերասան Հովհաննես Ազոյանի այն գրառումը, որով նա Գալստանյանին անվանել էր «Շրջիկ տերտեր-թամադա»։
Գալստանյանը նախ տպավորություն ստեղծեց, թե չի ճանաչում Ազոյանին, ապա հիշեց․ «Լավ, էլի, սատանաների անունը մի տվեք, սարսափելի բան է։ Նա ո՞վ է»։
Այնուհետև հարցը հնչեցրած լրագրողին՝ Հռիփսիմե Ջեբեջյանին, Գալստանյանը խորհուրդ տվեց լվացվել․ «Հռիփսիմե, գնա բերանդ լվա»։