Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել անցորդի ուղղությամբ։ SHOT թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել հրաձգության պահից։
Կադրերում երևում է՝ ինչպես է սևազգեստ տղամարդը հետևում իր զոհին։
Մարդասպանը մոտենում է, կրակոցներ արձակում և փախչում։
Նշվում է, որ վերջինս առնվազն 4 կրակոց է արձակել։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու շտապօգնությունը։ Հարձակում գործած անձին դեռ չեն գտել։
Նյութի աղբյուր