Հայտնի դերասանուհի Նատալյա Ռուդովան երբեք դիետաների սիրահար ու նվիրյալ չի եղել։ Ինքը՝ դերասանուհին, ով մոտ 53-55 կգ քաշ ունի, խոստովանում է, որ իր կարիերայում եղել է մի շրջան, երբ ինքը մոտ 12 կգ ավելորդ քաշ է ունեցել, բայց շնորհիվ մի սննդակարգի՝ արագ վերականգնել է իր քաշը։ Այսօր այդ մոտեցումն անվանում են Նատալյա Ռուդովայի դիետա։
Ստորև ներկայացնում ենք այդ «քիմիական» դիետայի մեկշաբաթյա մենյուն։
Երկուշաբթի
Նախաճաշ՝ 2 պինդ եփած ձու, կես թուրինջ
Ճաշ՝ 300 գ հավի կրծքամիս, մեկ չափաբաժին գազարով աղցան, 150 մլ անյուղ յոգուրտ
Ընթրիք՝ մեկ ձու, մեկ չափաբաժին բանջարեղենային ապուր
Երեքշաբթի
Նախաճաշ՝ 2 ձու, կես թուրինջ
Ճաշ՝ 200 գ եփած կամ շոգեխաշած ձուկ, յուղի միմիմալ քանակությամբ արգանակի մեջ մարմանդ կրակի վրա եփած բանջարեղեն, կես թուրինջ
Ընթրիք՝ 3 ձու, հավի ապուր
Չորեքշաբթի
Նախաճաշ՝ 2 ձու, կես թուրինջ
Ճաշ՝ 200 գ եփած կամ շոգեխաշած տավարի միս, նարինջ
Ընթրիք՝ 3 ձու, չորահացով հավի ապուր
Հինգշաբթի
Նախաճաշ՝ 2 ձու, կես թուրինջ
Ճաշ՝ 200 գ տավարի միս, լոլիկով և վարունգով կամ կաղամբով ու գազարով բանջարեղենային աղցան
Ընթրիք՝ 1 ձու, 1 մեծ նարինջ
Ուրբաթ
Նախաճաշ՝ 2 ձու, կես թուրինջ
Ճաշ՝ 2 հում գազար, 1 նարինջ
Ընթրիք՝ 1 ձու, 200 գ շոգեխաշած ծովային ձուկ
Շաբաթ
Նախաճաշ՝ 2 ձու, կես թուրինջ
Ճաշ՝ 2 ձու, առանց սոխեռածի հավի ապուր
Ընթրիք՝ 1 նարինջ, 200 գ ցանկացած բանջարեղենային աղցան
Կիրակի
Նախաճաշ՝ 2 ձու, կես թուրինջ
Ճաշ՝ 200 գ եփած կամ շոգեխաշած տավարի միս, 1 մեծ խնձոր
Ընթրիք՝ 150 մլ անյուղ կեֆիր, առանց սոխեռածի բանջարեղենային ապուր
Ընդամենը 28 օր հետևելով այս դիետային՝ Նատալյա Ռուդովային հաջողվեց նիհարել 12 կգ։
Նյութի աղբյուր