Հերթական ֆարսը «միջազգային լրատվամիջոցների» հետ

Օրեր առաջ Բագրատի PR պատասխանատուները հայտարարեցին, թե իբրև ավելի քան 50 միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ Բագրատ Գալստանյանը ասուլիս է անցկացնելու։

Այսօր պարզեցինք, որ որևէ միջազգային հեղինակավոր լրատվամիջոց Բագրատին չի լուսաբանել, նրա ասուլիսի մասին որևէ նյութ չի հրապարակվել, բացի ռուսական 3 լրատվամիջոցից` TASS, Sputnik, EaDaily։ Թե ինչու հենց ռուսական լրատվամիջոցներն են լուսաբանել, կարծում ենք բացահայտ է։

Բայց այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ այն միջազգային լրատվամիջոցները, որոնց լրագրողներն իբրև թե առցանց պետք է հարց ուղղեին Բագրատին, ինչ֊ինչ հանելուկային պատճառով այդպես էլ կապի դուրս չեն եկել և հարց չեն ուղղել։ Փոխարենը այս ֆարսի համահեղինակ Էրիկ Անթառանյանը այդպես էլ անհայտ մնացած լրագրողների անունից իր հորինած հարցերն է կարդացել։

Այսպես էլ շարունակում է Բագրատը ապրել իր հորինած ֆեյք իրականության մեջ և շարունակաբար ստեր հորինել ու տարածել։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *