Պատվեր է կատարվել, օբյեկտը պայթեցված է. գազալցակայանի սեփականատիրոջ ամուսինը մանրամասներ է հայտնում

Պատվեր է կատարվել, օբյեկտը պայթեցված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսին ներկայացած անձը, ով չցանկացավ տեսախցիկների առաջ խոսել և անունը հրապարակել։

«Կասկածներ ունեմ, անունը չեմ հրապարակի։ Գնացել եմ, տվյալները տեղեկացրել եմ, տվել եմ սարքավորումները։

Համագործակցելու եմ քննիչների հետ, մինչև վերջին պահը գնալու եմ, բացահայտեմ, Քննչական կոմիտեն կպարզաբանի»,-ասաց նա։

Նա պնդեց, որ գազալցակայանն անցել է փորձաքննության բոլոր փուլերը․ «Սերտիֆիկատը ստացել ենք, մեկ տարվա մեջ՝ 3 անգամ»,-ասաց նա։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *