Ինչպես հայտնել ենք, Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքի ժամանակ աջակիցներին առաջարկել է 4 օր նստացույց սկսել՝ խոստանալով, որ այդպես կհասնեն իշխանափոխության:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրա այս հայտարարությունից հետո հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ լքել են հրապարակը՝ իրար մեջ զրուցելով, որ Գալստանյանը կրկին անիրատեսական հայտարարություններ է անում՝
հիշելով մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ նրա կողմից վարչապետին մեկ ժամ ժամանակ տալու պահանջը, որը կյանքի չկոչվեց:
Ավելի վաղ Գալստանյանը հայտարարել էր վճռական գործողությունների գնալու մասին:
Նյութի աղբյուր