Նրան նման կրկեսի մեջ ներքաշելը ամենալավ որոշումը չէր. Պետրոս Ղազարյանը տեսանյութ է հրապարակել

«Սրբազանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել ,բայց նա մեր հասարակության դժգոհ քաղաքացիների մի մասի քաղաքական առաջնորդն է և վերջինիս նման կրկեսի մեջ ներքաշելը ամենալավ որոշումը չէր»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ շարունակելով.

«Մտածում եմ՝ հիմա ո՞վ է այս շարժման չուզողը. նա, ով քննադատում է, թե՞ նա, ով կազմակերպել էր այս փնթի մեդիագռդոնը։

Իսկ Սրբազանը հուսանք կհասկանա, որ ոչ ՔՊ-ն , ոչ այս շարժման հետևում Ռուսաստանին տեսնողները, ոչ նախկինների հետ այս շարժումը կապողները, ոչ եկեղեցական վերնախավին չընդունողները և ոչ էլ շարժման ակտիվիստներին սուր հարցեր տվող լրագրողներ այնքան չեն թուլացնում շարժումը, որքան Սրբազանի շուրջ պտտվող, նրա ֆոնին փիարվող դառը կորիզները»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *