Ցուցարարները լքում են Բաղրամյան պողոտան. Գալստանյանը հերթական անգամ հիասթափեցրեց աջակիցներին․ Տեսանյութ

Ինչպես հայտնել ենք, Վազգեն (Բագրատ) Գալստանյանը իր համակիրներին հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու և Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը խափանելու համար:

Մինչ հանրահավաքի մեկնարկը նա արձագանքել է լրագրողների հարցերին, որ լրանում է իր հայտարարած 96 ժամը, որի ընթացքում պետք է շարժումը հասներ իշխանափոխության:

Գալստանյանին այս հարցադրումը ջղաձգել է:

Վերջինս ասել է. ««Դուք շատ հուզված եք այդ ժամկետներով: Ժամկետը չի լրանում, մեր պայքարը անժամկետ է: Այո, ասել եմ՝ 4 օր, հետո էլ կարող ա ևս 4 օր ասեմ, հետո էլ՝ մի ամիս, հետո էլ՝ մի տարի ասեմ: Այս օրը չափազանց կարևոր օր է, և ես ասել եմ՝ համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, իր ընդվզումը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնել դա»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը արձանագրել է, որ նրա այս հայտարարությունից հետո հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ լքել են հրապարակը՝ իրար մեջ զրուցելով, որ Գալստանյանը պարզապես ծաղրում է, և նրա վրա հույս դնելը անիմաստ է:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *