Ո՞վ է երեկ սպանված «Ֆազ» մականունով քրեական հեղինակությունն ու ինչո՞ւ էր մեկ տարի առաջ կալանավորվել

Երեկ հայտնի էր դարձել, որ կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։ «Արմլուր»-ը ներկայացնում է, թե սկանդալային ինչ պատմության մեջ էր նախկինում հայտնվել Գրիգորյանը։

«2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել ու միջադեպի հերոսները կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանն էր՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ և Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ» մականվամբ։

Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում: «Ֆազի» և «Չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «Ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «Չաղ Ռուստամն» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

Քրեական գործ էր հարուցվել, սակայն Ռուստամին չէին կալանավորել, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվել էր, ավելի ուշ՝ ազատ արձակվել։
Պարզվել էր, որ Գրիգորյանը եկել էր հարազատ եղբոր՝ Գրիգորի Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստին ներկա լինելու համար։ Դատական նիստը նշանակված էր եղել այդ ժամին, այդ իսկ պատճառով ներկա էր գտնվել դատարանի բակում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *