Մովսես Հարությունյանը գրում է.
Ռուսաստանից արդեն հնչում են հրապարակային սպառնալիքներ, որ պետք է Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի դեմ արդեն կոշտ քայլեր ձեռնարկել ու խստորեն պատժել։
Ցավոք, Հայաստանի նախկին ղեկավարները` Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Հայաստանն այնպիսի խորը ռուսական լծի տակ են դրել, որից ազատվելու փորձերը այժմ կարող են ծանր նստել մեր պետության վրա։
Անկախ քաղաքական հայացքներից` այժմ պիտի բոլորս ամուր կանգնենք Հայաստանի Հանրապետության պետականության թիկունքին, այլապես ռուսական կարմիր անձնագրերը չեն ուշանա։
🇦🇲🇦🇲🇦🇲 Կեցցե ինքնիշխանության ճանապարհը բռնած Հայաստանի Հանրապետությունը․
Նյութի աղբյուր