Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայելիներն օժտված են կախարդական հատկություններով: Աշխարհի տարբեր անկյուններում այն օգտագործել են որպես ծիսակարգերի գլխավոր առարկա:
Հիշեք, որ հայելին ուղղակի ինտերիերի ատրիբուտ չէ: Այն ազդում է մարդու էներգետիկ դաշտի վրա: Իզուր չէ, որ էզոթերիներն այն օգտագործում են իրենց պրակտիկաներում:
Ինչ չի կարելի անել հայելու առաջ
Մի նայեք հայելու մեջ մութն ընկնելուց հետո
Մեր նախնիները համարում էին, որ հայելին պատուհան է՝ դեպի չհայտնաբերված երևույթներ: Հատկապես պետք է զերծ մնալ հայելու մեջ նայելուց ժամը 00:00-03:00:
Հենց դա է պատճառը, որ ննջարանում հայելի տեղադրել պետք չէ:
Ցանկալի չէ, որ հայելու մեջ արտացոլվեն բացասական էմոցիաներ
Չարժե արտասվել, բարկանալ ու վիճել հայելու առաջ: Այն սպունգի պես կլանում է ամեն ինչ և հետո վերադարձնում մեզ:
Ոչ մի դեպքում հայելու առաջ մի խոսեք ձեր հիվանդությունների, թերությունների, դժվարությունների, գումարի պակասի և հոգու ցավի մասին:
Փորձեք հաճախ ժպտալ հայելու մեջ ձեր արտացոլանքին, գովեք ձեզ, խոսեք ձեր ուժեղ կողմերի մասին:
Հայելուն մի մոտեցեք նորածին երեխային գրկած
Երեխաների բիոդաշտը թույլ է, ու դա է պատճառը, որ նորածինները ենթարկվում են չար ուժերի բացասական ազդեցությանը:
Մի նայեք հայելու մեջ որևէ մեկի հետ միաժամանակ
Հայելին արտացոլում է ոչ միայն մեր ակնհայտ էմոցիաները, այլև թաքնված զգացմունքները, մտքերը, ցանկությունները: Եթե որևէ մեկը տածում է բացասական զգացմունքներ, հայելին այդ ամենը կարող է փոխանցել ձեզ:
Մի կերեք հայելու առաջ
Նախկինում ասում էին, որ այդպես կարող եք կորցնել ձեր խելքը, գեղեցկությունը, առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը