Դատարանի հերթական վճիռը՝ «Գազպրոմ»-ի ապօրինի գործընթացի դեմ․ ռուսական ընկերության բեսպրիդելի դարաշրջանն ավարտվում է

«Գազպրոմը» հերթական անգամ պարտվեց դատարանում․ Դատարանը թույլ չտվեց «Գազպրոմին» «սղցնել» հերթական ապօրինությունը․

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հերթական վճիռն է հրապարակել ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ, արձանագրելով, որ ռուսական ընկերությունը մեղմ ասած՝ ոչ բարեխիղճ է։ Դատավոր Դանիել Մխեյանն իր դատական որոշմամբ արձանագրել է այն աղաղակող անօրինությունները, որոնց մասին մամուլը տարիներ շարունակ գրում է։

Մենք բազմիցս անդրադարձել ենք փաստերին, որ Հայաստանը կեղեքող այդ կառույցն ու դրա տերերը փորձում են ապօրինի և հակամրցակցային քայլերով մսխել քաղաքացիների վճարած միլիոնավոր դոլարները։

Սույն գործով «ՄՏԿ» ընկերությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար «մեկուսիչ նյութերի» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հայտարարված №125/GArm/24_4.3_066/29.03.24 ծածկագրով մրցակցային ընտրության հրավերը:

Մասնավորապես, հրավերով պահանջվում էր, որ ապրանքը պետք է համապատասխանի «Գազպրոմ» ՀԲԸ-ի ստանդարտի (СТО Газпром 9.1-016-2012) 5.3-ից 6.6 կետերի պահանջներին, վերջին հաշվով հենց «Գազպրոմ» ՀԲԸ-ի համապատասխան ստանդարտին։

Հայցվորը (ՄՏԿ) հայտնել է, որ պահանջվող ապրանքի СТО Газпром 9.1-016-2012 ստանդարտ ունի միայն Ռուսական Դելան «АО Делан» (մտնում է ГК «Рускомпозит» խմբի մեջ) ընկերությունը։ Բացի СТО Газпром 9.1-016-2012 ստանդարտին համապատասխանության պահանջից, մրցույթի 4.1. հավելվածով սահմանված են հստակ վերոնշյալ ռուսական ընկերության տեխնիկական պայմանները, օրինակ՝ 2,5×2,5 մմ բջիջներից ցանցի պահանջը, որը միայն այս ընկերությունը ունի ու նմանատիպ այլ պահանջներ։

Փաստացիորեն, վերոհիշյալ պահանջներին իրենց համակցության մեջ համապատասխանում է բացառապես Ռուսական Դելան «АО Делан» (մտնում է ГК «Рускомпозит» խմբի մեջ) ընկերության արտադրանքը:

Նշվում է, որ «ՄՏԿ» ՓԲԸ-ն 2020թ.-ից մինչ օրս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին մատակարարել է արդեն ավելի քան 1850 տոննա հակակոռոզիոն մեկուսիչ նյութեր։ Մատակարարումներն իրականացվել են միայն այն բանից հետո, երբ իրականացվել են բոլոր անհրաժեշտ փորձարկումները և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բոլոր համապատասխան բաժինների կողմից ստացվել է
դրական եզրակացություն։

Անցած 3 տարիների ընթացքում, շահագործման ժամանակ, ոչ մի բացասական եզրակացություն չեն ստացել։ Ծածկագրով մրցակցային ընտրությանը ևս «ՄՏԿ» ՓԲԸ-ն ցանկություն
ունի մասնակցել և առաջարկել ավելի քան 600 մլն դրամ քիչ գին, քան սահմանված առավելագույն արժեքն է։ Հաղթելու դեպքում սա բավականաչափ մեծ խնայողություն կլինի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, ինչպես նաև կշահի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ավելի քան 600.000 բաժանորդ։ Սակայն նման խտրական հրավերի պայմաններում «ՄՏԿ» ՓԲԸ-ն փաստացիորեն զրկվում է տվյալ ընթացակարգին մասնակցելու հնարավորությունից: Դատարանն ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման։

Այսպիսով դատարանը վճռել է ՝ «ՄՏԿ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բավարարել։ Անվավեր ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «մեկուսիչ նյութերի» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հատարարված թիվ 125/Garm/24_4.3_066/29.03.24 ծածկագրով մրցակցային ընտրության հրավերը։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *