Երեկվանից համացանցում քննարկվում է «Ջիջի» տաքսի ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի գրառումներից մեկը:
Բանն այն է, որ վերջինս ակտիվ աջակցում է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժմանը և իր գրառման մեջ նա նշել էր, թե «եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը Բաղրամյանի վրա է»:
Նրա այս գրառումը խիստ դժգոհություն է հարուցել օգտատարերի շրջանում: Շատերը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են կատարում՝ հայտնելով, որ դադարում են օգտվել տաքսի ծառայությունից, քանի որ տնտեսվարողը քաղաքականությունն ու բիզնեսը կապում է իրար հետ:
Համացանցում, կարելի է ասել, ֆլեշմոբ է սկսել, և մարդիկ մեկը մյուսի հետևից հայտնում են, որ ջնջում են հավելվածը իրենց հեռախոսներից:
Ուշագրավ է, սակայն, որ քննադատությունների այս ալիքից հետո Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում հիշատակված գրառումն այլևս նկատելի չէ. հավանաբար նա ջնջել է այն:
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ մայիսի 21-ին հարուցել էր վարույթ՝ «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
Վարույթի հարուցման առիթ էր հանդիսացել քաղաքացու հաղորդումը, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստացված նամակը:
Վազգեն Գալստանյանը և նրա համակիրները հավաքել են վրանները, բացել Բաղրամյան պողոտան: Գալստանյանը հայտարարել է, որ 4-օրյա գործընթացն ավարտված է։
Նյութի աղբյուր