Արտակարգ իրավիճակ Երևանից մեկնած ինքնաթիռում․ Ինչ է hայտնի

Երևան-Քիշնև ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Բուխարեստում՝ Օտոպենի օդանավակայանում…
Ռումինական լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուն արտակարգ վայրէջք է խնդրել ռումբի առկայության մասին հաղորդագրությունների պատճառով։ Մինչդեռ Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ թույլտվություն չեն տվել այս թռիչքի համար…

Ըստ աղբյուրի, խոսքը FlyOne 5F535 Երևան-Քիշնև չվերթի մասին է…

Մոլդովայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAA) հայտարարել է, որ թույլտվություն չի տվել այս թռիչքի համար, քանի որ ընկերությունը չի ծանուցել չվացուցակի փոփոխության մասին։

«Ավիափոխադրողները պարտավոր են տեղեկացնել Քաղաքացիական ավիացիայի մարմնին թռիչքների չվացուցակների և լրացուցիչ թռիչքների ցանկացած փոփոխության մասին՝ անհրաժեշտ նախնական հաստատումը ստանալու համար: Այս թռիչքի դեպքում այդ պահանջները չեն կատարվել։ Օպերատորը օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ չի ծանուցել չվացուցակի փոփոխության մասին։ Դրա համար էլ չվերթը չի ստացել անհրաժեշտ հավանություն»,- հայտնել են վարչությունից։

Ինքնաթիռը Բուխարեստից ուղևորների հետ կվերադառնա Երևան։

FlyOne-ի խորհրդի ղեկավար Վլադիմիր Չեբոտարը տեղեկացրել է, որ ավիաընկերությունն այժմ պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները։

«Ինչքան հասկացա, կասկածյալներ են եղել՝ որոշակի բնավորության մարդիկ։ Թռիչքի ընթացքում անձնակազմը փոխել է թռիչքի որոշ տվյալներ և սխալ է թույլ տվել փաստաթղթերում։ Ուղևորներից մեկը ևս կասկածյալների թվում է է եղել, սակայն մանրամասները դեռ չգիտենք»,- ասել է Չեբոտարին։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *