«Նայե՛ք այս տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին»․ Տեսանյութ

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Տավուշում Ադրբեջանին հերթական հայկական տարածքների հանձնումից հետո մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Նայե՛ք այս կից տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին։

Հուլիսին սպասվող նոր զիջումներից հետո ճանապարհի որոշ հատվածներ արդեն կհայտարարվեն Ադրբեջանի տարածք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով։ Նույն ժամանակ սպասվում է Հայաստան-Իրան ճանապարհի մի մասի հանձնում թշնամուն «անկալվների» անվան տակ։ 

Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը շարունակվում է»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *