Ի՞նչ արժեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերը, և ինչպիսի՞ն է ժամանակացույցը

Ինչպես հայտնել ենք, հունիսի 24-ից սկսած՝ երկու օրը մեկ պարբերականությամբ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է, որ գնացքի առաջին երթը տեղի կունենա հունիսի 24-ին: Գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։

Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

2024 թվականի 5 ամիսների ընթացքում ՀԿԵ գնացքներով տեղափոխվել է 217 հազար ուղևոր, ինչը 12%-ով ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *