Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանին:
Հուղարկավորությանը ներկա էին նրա մտերիմները, ընկերները, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, Մնացականյանի արվեստի երկրպագուները:
Վերջինիս ճանապարհեցին ծափերի ներքո, հնչեց Համո Սահյանի «Կգամ» ստեղծագործությունը, որն ասմունքել է Մնացականյանը: Ձայնագրությունը հուզեց ներկաներին:
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանի մահվան մասին հայտնի դարձավ հունիսի 22-ին: Նա 66 տարեկանում հանկարծամահ է եղել:
Նյութի աղբյուր