Խնդրում ենք տարածել
Շտապ դրամահավաք
Հիշո՞ւմ եք մեր գեղեցկուհի Անահիտին։
2022 թ․-ին նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ։ Որոշ ժամանակ Հայաստանում քիմիոթերապիա և բուժում ստանալուց հետո պարզ դարձավ, որ լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որը Հայաստանում այն ժամանակ դեռևս անհասանելի էր:
2023թ․-ի փետրվարին Անահիտին աջակցելու համար կազմակերպեցինք հանրային դրամահավաք։ Շնորհիվ ձեր սրտացավության՝ կարժ ժամանակում հավաքվեց շուրջ 40.000.000 դրամ գումար։ 2023 թ․-ի գարնանը Սանկտ Պետերբուրգում հաջողությամբ տեղի ունեցավ վիրահատությունը։
Այդ օրվանից անցել է ավելի քան մեկ տարի։ Այս ընթացքում Անահիտը պարբերաբար մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ անհրաժեշտ բուժզննումներ անցնելու և բուժում ստանալու նպատակով։
Այժմ ևս մեր պայծառ աղջիկը լրացուցիչ բուժզննումների և բուժման կարիք ունի, որի համար անհրաժեշտ է շուրջ 4,500,000 դրամ գումար։
Անահիտը շատ յուրահատուկ և խելացի աղջիկ է։ Շատ է սիրում կարդալ, զրուցել գրքերի և արվեստի մասին։ Նա գիտակից ու համառ պայքար է մղում՝ ողջ սրտով հավատալով, որ մի օր լիարժեք առողջ է լինելու։
Օգնենք նրան ամբողջապես հաղթահարել այս փորձությունը, ապրել առողջ և երջանիկ։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/45HFpH5
Ինչպես նաև հետևյալ կերպ.
ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
Idram — 110001045 (հիմնադրամի ID-ն է)
Սբերբանկ — 2202206302543702 (ստացող՝ Аркадий А., երեխայի հայրիկն է)
Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Անահիտ Այվազյանի բուժման նպատակով»)
AMD — 1570070033850100
USD — 1570070033850101
EUR — 1570070033850146
Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝ https://bit.ly/4awiIrA