Բագրատ Գալստանյանը հայտարարեց իր նախաձեռնած հակապետական-եկեղեցական բունտի ավարտի մասին. Հայկ Սուքիասյան

«Քաղաքացի Բագրատ Գալստանյանը, ըստ էության, հայտարարել է իր նախաձեռնած հակապետական-եկեղեցական բունտի ավարտի մասին, մնացածը, օրինակ, որ սեպտեմբերին կվերադառնան՝ սոփեստություն է, ինքը հայտարարել է իր՝ և՛ որպես քաղաքական անձ, և՛ որպես հոգևոր անձ, ավարտի մասին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժման վերցրած դադարի և սեպտեմբերին սպասվող հստակ գործողությունների մասին՝ ասաց ՔԺԿ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:

Խոսելով աշնանը սպասվող գործողությունների մասին՝ Սուքիասյանն ընդգծեց. «Մոսկվան Հայաստանում ունի «պաչկաներով» հայրենասերներ, այս մի «պաչկան» հանում են, փուչ է դուրս գալիս, հետո հաջորդ «պաչկան», հաջորդը, հիմա հասել են Գալստանյանին: Քանի որ նոյեմբերին աշխարհում սպասվում են բազմաթիվ իրադարձություններ՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ, Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի հնարավորություն, ենթադրում եմ, որ Ռուսաստանը Հայաստանում գործող բոլոր գործակալական ցանցերին նոյեմբերին հավաքելու է և նետի Երևանի փողոցները, որ գնան վերջնական գրոհի Հայաստանի ազատության և անկախության դեմ: Բագրատ Գալստանյանը պատրաստվում է նոյեմբերին, իր նախաձեռնած շարժումը մի քանի առաջնորդներ ունի, նրանցից մեկը հարցազրույցներ է տալիս, երդվում է, բացատրում է, թե ինքն ինչու փախավ, ինչու այդ օրերին փողոցում չեղավ, սա էլ գործակալական ցանցի մի մասն է, Ռուսաստանը, եթե գործակալական ցանց է սարքում, մեջն էլի գործակալական ցանց է սարքում, որպեսզի մեկը մյուսին վերահսկի, հիմա այս վերահսկողներն իրար «քցում» են, այսինքն՝ իրենք գոյություն չունեն»:

Մեր այն հարցին, թե ինչու է շարժումը հիմա դադար վերցնում և, թե դա արդյոք կապված է եղանակային պայմանների հետ՝ ՔԺԿ փոխնախագահն ասաց. «Եթե Ռուսաստանը որոշեր, որ իրենք երևանյան արևին պետք է ճռռային, իրենք ճռռալու էին, իրենք Հայաստանի ներքաղաքական կյանքում այլևս անպիտան են, դրա համար իրենց ասել են գնացեք հանգստի, մինչև հաջորդ հրամանով կհավաքվեք: Այս մարդիկ ֆունկցիա ունեն կատարելու՝ Հայաստանը պահել անկայուն, մեր երկիրը երեք տարի անընդհատ ցնցումների մեջ է, իրենք փչացնում են պետության իմիջը, դա է իրենց արածը: Նրանք սպասում են, որ հասկանան՝ նոյեմբերից հետո աշխարհը փոխվում է, թե՞ ոչ, և թե դրանից հետո արդյո՞ք կարողանալու են օգուտ քաղել»:

Անդրադառնալով նաև շարժման անդամների այսօր Սյունիք կատարած այցին՝ Հայկ Սուքիասյանն ասաց. «Գնում են մարզեր, որ իրենց չեղած գոյության նշույլները ցույց տան, ցույց տան, թե իբրև կան և դա էլ իրենց որոշելով չի, իրենց ասել են՝ կգնաք հիմա Սյունիքի արևի տակ կճռռաք: Այս մարդիկ ագիտացիա են անում, հակապետական ագիտացիա, ուրիշ բան չկա իրենց արածի տակ, պետք է գնան մարզերում ժողովրդի հոգին թունավորեն, կտրեն Աստծուց: Բագրատ Գալստանյանը դա է անում, նա մեր ժողովրդին իր Աստծուց կտրում է: Սակայն, մեր պրակտիկան ապացուցում է, որ իրենք հաջողություն չունեն, հաջողություն չունեն մեր ժողովրդի հավաքական իմաստության շնորհիվ, իշխանության առանձին գործողությունների շնորհիվ նաև այն քաղաքական ուժերի գործողությունների շնորհիվ, որոնք կանգնած են Հայաստանի ազատության և անկախության կողքին»:

Խոսելով իմպիչմենտի գործընթաց այդպես էլ չսկսելու և դրա պատճառների մասին՝ Սուքիասյանը նշեց. «Եթե ընդդիմադիրները նորմալ քաղաքական ուժ են, թող մանդատները վայր դնեն, չեն անում, որովհետև դա չեն ուզում: Քանի որ չեն կարողացել իմպիչմենտի գործընթացի հասնել, պետք է սկսեն սոփեստություններ անել, ասում են, դե լավ իմպիչմենտ որ չկա, եկեք ԱԺ-ում հայտարարություն անենք, դա էլ է արդյունք, ենթադրելի է՝ նաև Կրեմլին պետք է հաշվետվություն տան: Հաջորդ անգամ փողոցից ուղերձ կհղեն՝ նորից հաշվետվություն կտան: Կա իշխանություն, որն արդեն մոնոլիտ է, դրա համար նրանք ինչպե՞ս կարող էին իմպիչմենտի գործընթաց սկսել: Ենթադրենք իշխանության մեջ այդքան մարդկանց իրենց կողմ բերեցին, բա իրենք չեն մտածում, որ ժողովուրդ կա, բա որ հանկարծ ժողովուրդն իրենց երազած 18 պատգամավորին ասի՝ հետ վերադարձեք ձեր աշխատանքին, ի՞նչ են անելու: Այս մարդկանց գիտակցության մեջ ժողովուրդ չկա, իրենք գիտեն կարող են 4 պատգավորի կաշառել, Հայաստանը «ծախել» Ռուսաստանին ու պրծնել: Հենց այս պատճառով է, որ իրենք անընդհատ ձախողում են ու ձախողելու են»:

Բագրատ Գալստանյանը հայտարարել է նաև, որ հուլիսի 3-ին հանդիպելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Սա էլ՝ Սուքիասյանի խոսքով, Հայաստանի դեմ սկսած շարժման շարունակականության իմիտացիա է. «Իրենք հայտարարում էին, որ իրենց հետ 50 կուսակցություն կա, ո՞ւր են դրանք, գրանցված կուսակցությունների 70 տոկոսն իրենց ասելով իրենց հետ են, ո՞ւր են, հիմա ո՞ւմ հետ պետք է իրենք հանդիպեն: Վաղն էլ կարող է Բագրատ Գալստանյանը հայտարարել, թե կաթողիկոսից թույլտվություն է ստացել՝ Աստծու հետ հանդիպելու համար․ կարող է հայտարարել, բայց դրանք բոլորը կեղծ դիսկուրս են: Ես իրենց օգնեմ ու ասեմ՝ Ռուսաստանը մեռել է, հանձնվեք Հայաստանին, ընդունեք Հայաստանի ինքնիշխանությունը և ձեր կյանքի մեջ մեկ անգամ ծառայություն մատուցեք հայ ժողովրդին»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *