ԱԺ-ի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանի երկրորդ վիրահատությունն ավարտվել է

Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։  

«Արդեն արթնացել է և սենյակում է։

Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։

Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու ամենայն հավանականությամբ։

Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։
Վիճակը կայուն է, մենք՝ պինդ»,- գրել է նա՝  տեղեկացնելով ԱԺ-ի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանի առողջական վիճակից։

Աղբյուր` Panorama.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *