Իրանում ավարտվել են նախագահական ընտրությունները. նախնական տվյալներով ահա թե ով է առաջատարը

Ավարտվել են Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Քվեարկությանը մասնակցել է 61 մլն ընտրող:

Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում 12 միլիոն ձայների հաշվարկից հետո նախնական տվյալներով Մասուդ Փեզեշկիան հաղթել է Սաիդ Ջալիլիին։

58 հազար ընտրատեղամասերից 32.2 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Փեզեշկիան ստացել է 5 միլիոն ձայն, Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար։

Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնի համար պայքարել է 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մայիսի 19-ին աղետի զոհ դարձավ. Ադրբեջանից վերադառնալիս նրա ինքնաթիռը կործանվել էր, որում եղել էին նաև ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *