Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Հունիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչև բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից:

Ոստիկաններն ու պարեկները, ժամանելով նշված շենքի վայր, մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են արնանման հետքեր:

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողույթուններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձի կամ անձանց և վիրավորի ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ վիրավորը Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն» է: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Դավիթ Շախբազյանն է:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *