Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի տարածքում

ՍԷյսմոլոգները Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) ծովում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղից։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալոկուրիլսկոյե գյուղից 53 կմ հարավ (Շիկոտան կղզի, ամենամեծը Կուրիլյան կղզիների Փոքր լեռնաշղթայում)՝ 14 կմ խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ զգացել են Մալոկուրելսկի բնակիչները, իսկ մինչև երկու բալ ուժգնությամբ՝

Կունաշիր կղզու Յուժնո-Կուրիլսկի բնակիչները (Կուրիլյան կղզիներ):

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *