Կալանավորվել է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենը:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է
մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։
Նյութի աղբյուր