Իրենք Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են․ Սուրեն Պետրոսյանը՝ Գառնիկ Դանիելյանի հայտարարության մասին

Սուրեն Պետրոսյանն անդրադարձել է Գառնիկ Դանիելյանի` «Սուրեն Պետրոսյանը եկել է Նիկոլի Փաշինյանի օրակարգով» հայտարարությանը՝ նշելով.

«Քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետևաբար իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են,

ովքեր նվազագույն պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացներից ու քաղաքակրթությունից, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է։

Երբ ինչ-որ մեկին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու մեջ, չպետք է մոռանան, թե ովքեր էին քվեարկում, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության ու ովքեր էին մրցավազքի մեջ, թե ով ավելի շուտ միացավ Փաշինյանին»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *