StarNews-ը երեկ հայտնել էր, որ երգիչ Արտաշ Ասատրյանի ավագ դստեր`Սյուզիի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով Արտաշը դստեր մասնակցությամբ մի շարք հրապարակումներ է արել`այդպիսով շնորհավորելով դստերը:
«Շնորհավոր, պապայի արև, մամայի աշխարհ»,- գրել է երգիչը համատեղ հրապարակումներին կից:
Արդեն երեկոյան Սյուզին շքեղ ծննդյան տարեդարձ է ունեցել, որին ներկա են գտնվել ընկերներ, մտերիմներ ու հարազատներ:
Երեկոյի ընթացքում Գրիշան կատարել է «Երևանի սիրուն աղջիկ» երգը:
Սյուզիի շքեղ ծննդյան տարեդարձի կադրերը հերթական անգամ տարածվել են ողջ համացանցով մեկ:
Առաջարկում ենք դիտել երգչի դստեր ուրախ ծննդյան տարեդարձը:
Գաղտնիք չէ, որ Ասատրյանների ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել, հատկապես Արտաշ Ասատրյանը վերջին տարիներիներին շատ ակտիվ գործունեություն է ծավալում։
Մենք ժամանակ առ ժամանակ ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
Ուղիղ մեկ տարի առաջ համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին, որոնք մինչ օրս ամենադիտվողն են:
Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում:
Նշենք, որ օրերս էլ զույգը նշում էր ամուսնության մեկ տարին, ինչի առթիվ Սյուզին մի շարք շքեղ անակնկալներ է ստացել, որոնք եղբայրների, իր և ամուսնու քրոջ կողմից են:
Նյութի աղբյուր