Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ ինչպես առավել հայտնի է ժողովրդի շրջանում՝ Վարդավառը, այս տարի նշվելու է հուլիսի 7-ին։
Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսը Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականացնել Աստծո կամքը:
Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հին ժամանակներում, հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մոտ հավաքվելով, ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:
Հիմա էլ շատերը տոնը նշում են ինչպես տանը, այնպես էլ քաղաքից դուրս՝ հարազատների կամ ընկերների հետ։
Չնայած նրան, որ տոնն ուրախության, երգ ու պարի տոն է, այս տարի կուղեկցվի անձրևային և սառը եղանակային պայմաններում։
Նշենք նաև, որ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում ՝ հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայից զգալի ավել։ Սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս։
Նյութի աղբյուր