ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի խաղացող Դեմիրալին «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրելու համար։ Այս մասին տեղեկացնում է Bild-ը` հղում անելով իր աղբյուրներին։
ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սկսել է հետաքննություն Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալու հետ կապված։
Նշվում է, որ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ հետաքննություն է սկսել նեոֆաշիստական «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու համար, Էրդողանը «որոշել է չեղարկել հուլիսի 6-ին Ադրբեջանում կայանալիք
Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ծրագիրը և մեկնել Գերմանիա՝ բարձրացնելու քաղաքացիների ոգին և ցույց տալու, որ իրենց կողքին է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/789836.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2xHtPz0VfQOba9FInOgA9f2RVrkIjceeeF3x22bV8h5hdsggfAb_ESlks_aem_eXHKKhJhDoFS4FxHdtkxHg