Նիկոլ Փաշինյանի հարցը Ջո Բայդենին

ԱՄՆ անկախության տարեդարձի առիթով Ջո Բայդենին հղած շնորհավորանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով հայ-ամերիկյան հարաբերության մասին նշել է, որ Հայաստանը պատրաստ է այն ռազմավարական գործընկերության հասցնելու: Այստեղ հարց է նշմարվում՝ իսկ ԱՄՆ պատրա՞ստ է: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Նահանգների նախագահին անուղղակի հասցեագրում է այն, ինչի մասին ուղղակի արտահայտել է Եվրամիության առանչությամբ՝ Հայաստանը պատրաստ է մերձենալ այնքան, որքան ԵՄ-ն: Հիմա փաստացի, անուղղակի հնչում է հարցը՝ Հայաստանը պատրաստ է ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության կարգավիճակի, իսկ ԱՄՆ ունի՞ այդպիսի ցանկություն:

Երեւանի այդ անուղղակկի արձագանքը ուշագրավ է հնչում հատկապես այն հռչակագրի ֆոնին, որ նախօրեին Աստանայում ստորագրել են Չինաստանն ու Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ: Սա ըստ էության ռեգիոնալ պատկերը, Կովկասի եւ անգամ մերձավորարեւելյան ու սեւծովյան ավազաննի կոնֆիգուրացիան փոխելու ունակ հանգամանք է, եթե հաշվի առնենք օրինակ այն, որ Չինաստանը մեծ ներդրումներ ունի Վրաստանում եւ դրանցից առավել նշանակալին Անակլաի նավահանգստի ծրագիրն է: Ահա այդ ֆոնին Երեւանը օգտագործելով ԱՄՆ անկախության տարեդարձի հանգամանքը, դե ֆակտո ուրվագծում է հարցը:

Թվում է, որ այդ հարցն անտեղի է: Շաբաթներ առաջ Երեւանում կայացավ Հայաստանի եւ ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը, որի արդյունքում հայտնի դարձավ, որ կողմերը պայմանավորվել են ձեւավորել ռազմավարական հանձնաժողով: Սակայն, մի բան են այդ ձեւաչափերը, այլ բան՝ ռազմավարական գործընկերության հստակ պատրաստակամությունը, եւ սա թերեւս լավագույնս պատկերացնում է Հայաստանի իշխանությունը, տիրապետելով ռազմավարական խոսակցության այդ ձեւարափերի ամբողջական բաղադրությանն ու մոտիվներին: Դրանք անշուշտ «կապակցված» են Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին այն պատկերացումների հետ, որ ունի ԱՄՆ:

Բայց, չին-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հռչակագիրը ըստ էության էապես կարող է փոխել իրերի դրությունն ու ուժերի հարաբերակցությունը, կամ՝ արդեն իսկ փոխում է, հետեւաբար հայ-ամերիկյան արդեն իսկ արձանագրված ձեւաչափերը ըստ էության շատ արագ դառնում են ժամանակավրեպ, առաջացնելով հարցեր, որոնց պատասխանները կարեւոր են իրողությունների ռացիոնալ գնահատման եւ հաշվարկի համար:

Միեւնույն ժամանակ, այդ ամենից վեր կամ առաջ կա մեկ այլ հարց՝ իսկ արդյո՞ք ԱՄՆ ներկայիս վարչակազն է այդ հարցի հասցեատերը, հաշվի առնելով այն, որ Նահանգներում նախագահի ընտրության թեժ մրցապայքար է, որտեղ ներկայիս վարչակազմի դիրքերը եւ գործերը մեղմ ասած լավ չեն եւ միանգամայն հնարավոր է, որ հուլիսի 4-ի առիթով հեռագիրը Ջո Բայդենին Նիկոլ Փաշինյանի վերջին շնորհավորական ուղերձն է այդ առիթով: Իհարկե պնդել դա կլինի անհեթեթ, բայց դիտարկել այդ սցենարը՝ պարտադիր է:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *