Գրեք այս խոտաբույսի հայերեն անունը, քանի որ այն կականց համար բնական դեղամիջոց է

Գարնան կանաչեղեն շատ ենք ուտում ՝ հատկապես թարխուն։ Այն շատ օգտակար է օրգանիզմի համար։ Թարխունը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ։     Թարխունի օգտակար և կարևոր հատկություններից մեկն այն է, որ այն ունի հակաճիճվային հատկություն:

Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ, անոթներն ամրացնող և մարսողությունը բարելավող հատկություն։

Թարխունը նպաստում է կանանց այն հորմոնների առաջացմանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։ Թարխունն օգտակար է նաև կլիմաքսի ժամանակ։ Այդ ժամանակ շատ կերեք թարխուն։

Սննդի մեջ օգտագործում են թարխունի երիտասարդ ցողունն ու տերևները, որոնք հավաքում են մինչև բույսի ծաղկելը: Օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Թարխունը լայնորեն օգտագործվում է արաբական և կովկասյան խոհանոցներում:

Այսպես, օրինակ` հայերը գտնում են, որ ձկնեղենն առանց թարխունի հնարավոր չէ պատկերացնել: Թարխունի եթերայուղից ստացվող քացախն օգտագործում են պահածոների, մսից, ձկից, բանջարեղենից, պանրից պատրաստվող ուտեստներում: Թարխունն օգտակար է նաև զովացուցիչ ըմպելիքների և լիկյորների պատրաստման համար: 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/d7UocJjSqsay?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2IYDDaeYXflUzt_1XBefVYvtDsJQ7A35RWD5RrDZWBdj7wy6Ux-Phh_Ms_aem_OGS9KjwnNlAogG7sORM0BQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *