Աստված Ձեզ հետ տղերք ջան․ Բարի վերադարձ ենք մաղթում, տղե՛րք… Ինչպե՞ս են երգ ու պարով նորակոչիկները մեկնեցինում ծառայության. լուսանկարներ

«Այսօր ձե’ր հերթն է՝ ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը». ամառային զորակոչը Բերդ համայնքում
2024թ.-ի ամառային զորակոչը շարունակվում է: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում հուլիսի 11-ին, Բերդ համայնքի զորակոչիկների մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, զորակոչիկների հարազատները:

«Սիրելի՛ զորակոչիկներ, ծնողներ, հյուրեր, սիրով ողջունում եմ բոլորիդ: Հարգելի՛ ծնողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր զավակների հայրենասիրական դաստիարակության համար: Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է` ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Ուզում եմ, որ լինեք զգոն, շրջահայաց, հոգատար միմյանց նկատմամբ, ամեն ինչից վեր դասեք հայրենիքն ու հայրենիքի նկատմամբ սերը:

Թո՛ղ բոլորիս աղոթքը ձեզ հետ լինի, խաղաղությամբ իրականացնեք զինվորական ծառայությունը, վերադառնաք ձեր օջախներ, շենացնեք, ծաղկեցնեք մեր տունն ու համայնքը: Փա՛ռք մեր բանակին»:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների անունից խաղաղ ծառայություն է մաղթել զորակոչիկներին:

Արժանապատիվ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում, տղե՛րք:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *