Հնդկաստանում շարունակվում է դարի հարսանիքը: Ասիայի ամենահարուստ մարդը` 66-ամյա Մուկեշ Ամբանին՝ նավթային հսկա «Reliance Industries»-ի նախագահը, որի կարողությունն, ըստ Forbes-ի՝ ավելի քան 114 միլիարդ դոլար է, ամուսնացնում է իր որդուն:
Մուկեշ Ամբանին` ընտանիքի հետԱյսօր բուն հարսանեկան արարողության երկրորդ օրն է, որին հարսնացուն ներկայացել է խոշոր զմրուխտներով, փեսան՝ կաշվե սանդալներով:
Հարսն ու փեսան
Նախահարսանեկան տոնակատարություններն սկսել են դեռ 7 ամիս առաջ, նախնական տվյալներով՝ Մերչանտ և Ամբանի ընտանիքներն արդեն 600 մլն դոլար են ծախսել բոլոր արարողությունների վրա։
600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է
Դրանք ներառում էին աղմկոտ երեկույթներ, որտեղ ելույթ էին ունենում Ռիհաննան և Ջասթին Բիբերը, ծովային նավարկություններ և հանգիստ ինտիմ հավաքներ հարազատների հետ՝ մոտ 200-300 հոգի: Հաղորդվում է, որ նորապսակներն ամուսնության օրն ընտրել են աստղագուշակների օգնությամբ:
600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է
Հուլիսի 12-ին տեղի է ունեցել հիմնական արարողությունը, իսկ հուլիսի 13-ին հյուրերը հավաքվել են Շուբհ Աշիրվադի համար, որը պսակադրության անալոգն է:
Հարսնացուն` գերթանկարժեք հագուստով ու զարդերովԱյս միջոցառման դրես-կոդը Indian Chic-ն է եղել, և դրան ամենալուրջը վերաբերվել են Քարդաշյան քույրերը, գրում են լրատվականները:
Քիմ ՔարդաշյանՔույրերը գնել էին Manish Malhotra բուտիկի ողջ տեսականին և ոտքից գլուխ պատվել աքսեսուարներով։
Քիմ և Քլոե Քարդաշյանները
Հարսանիքի հյուրերը
Հարսանիքի հյուրերը
Հարսանիքի հյուրերը
Անանտն ու Ռադհիկան դեռ չեն խոսում այն մասին, թե ինչպես են նշելու հարսանիքի երրորդ օրը, սակայն ժամանակակից հնդկական ավանդույթի համաձայն՝ շատ զույգեր այդ օրը եվրոպական ոճով ընդունելություն են կազմակերպում։
Նյութի աղբյուր