«Մահացել է որպես հերոս». հայտնի է Թրամփի մահափորձի զոհի ինքնությունը

Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նախկին առաջնորդ և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքում հրաձգության հետևանքով զոհվել է 50-ամյա հանդիսատես։

Նրա խոսքով՝ տղամարդը քաղաքական գործչի ջերմեռանդ կողմնակիցն է եղել։
«Նրա կինն ինձ հետ զրույցում ասաց, որ նա փորձում էր պաշտպանել իր ընտանիքը:

Իշխանությունները պետք է մեղմացնեն քաղաքական բանավեճը և վեր լինեն ատելության հռետորաբանությունից»,- ասել է Շապիրոն մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ տղամարդը «մահացել է որպես հերոս»:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվածը Բուֆալո քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Քորի Քոմփերատորն է` 2 դուստրերի հայր։

Ենթադրվում է, որ տղամարդը հանրահավաքի է գնացել կնոջ և երեխաների հետ։ Սոցցանցերում նրա դուստր Էլիսոնը պատմել է, որ երբ կրակոցները հնչել են, հայրն արագորեն գետնին է գցել իրեն և մորը՝ փորձելով պաշտպանել նրանց, և ի վերջո փրկել նրանց կյանքի գնով։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *