Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ իր և ռեփեր Քանյե Ուեսթի որդին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որն իրեն փոխանցվել է տատիկից՝ Քրիս Ջեններից։ Նրա խոսքով՝ երեխան մաշկային խնդիրներ ունի:
«Դա փոխանցվեց իմ մայրիկից ինձ, և ես այն փոխանցեցի որդուս։ Նա շատ թեթև վիտիլիգո ուներ», – ասել է Քարդաշյանը She MD փոդքասթի մի դրվագում:
Նա, սակայն, չի նշել, թե երեխաներից մասնավորապես ով է հիվանդացել ընտանեկան հիվանդությամբ։ 43-ամյա Քիմն ունի չորս երեխա՝ 11-ամյա Նորթ, 8-ամյա Սեյնթ, 6-ամյա Չիկագո և 5-ամյա Փսալմ:
2011 թվականին Քիմ Քարդաշյանը խոստովանեց, որ տառապում է պսորիազով։ Նույն հիվանդությունն է ախտորոշվել նաև նրա մոր՝ Քրիս Ջենների մոտ։ Այնուամենայնիվ, հիվանդությունը չի փոխանցվել մոդելի եղբորը և քույրերին:
Պսորիազը և վիտիլիգոն տարբեր հիվանդություններ են, բայց երկուսն էլ ունեն գենետիկ նախատրամադրվածություն: Վիտիլիգոն պաթոլոգիա է, որը բնութագրվում է մաշկի գունաթափմամբ։ Թեթև բծերը հաճախ հայտնվում են ձեռքերի, ոտքերի, իրանի և դեմքի վրա:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որը դրսևորվում է կարմիր, չոր բծերի ձևավորմամբ, որոնք միաձուլվում են միմյանց հետ՝ առաջացնելով սալիկներ։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը ցույց էր տվել ձեռքը, երբ պատահաբար կտրել էր մատի ծայրը։ Ռեալիթի աստղը խոստովանել էր, որ իր հետ պատահած դեպքը շատ ավելի ցավալի էր, քան ծննդաբերությունը։
Նյութի աղբյուր