«Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, և մեր ապրածի ողջ ճշմարտությունն այդ մեկ րոպեի մեջ է»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով երիտասարդ ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվանը։
«Մահվանից վախենալ պետք չէ, բայց ինչպե՞ս ենք այն դիմավորելու։
Կրկնում եմ, որ անձնապես, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել, որ այդ մեկ րոպեն ինձ համար այն ժամը դառնա, որ ձեռքերս մեկնեմ ու ասեմ՝ Տեր, ինչ-որ տվել ես, ուզեցի, որ ավելիով քեզ վերադարձնեմ, քոնը՝ քեզ»,- նշել է նա։
Նյութի աղբյուր