Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։
«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվությունների համաձայն՝ անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։
Հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին 81 84»,- գրել է Հայկական Կարմիր խաչի գրասենյակի մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը։
Նյութի աղբյուր