Իսրայելը զենքեր է կուտակում Ադրբեջանում և դրանք միայն ընդդեմ Հայաստանի չեն

Իրանը չի հայտարարել, թե երբ կհարձակվի ու վախի մեջ է պահում Իսրայելին, առայժմ հոգեբանական ճնշում է գործադրում, բայց հարձակումը միանշանակ լինելու է ավելի ուժեղ նախորդ անգամից ու եթե անցած անգամ միայն Իրանի կողմից էր, ապա այս անգամ տարածաշրջանի իրանամետ ճակատները աջակցելու են ու Իրաքից, Սիրիայից , Եմենից հարձակումներ են լինելու մեծ մասշտաբի։ Civic.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» հիմնադիր Փույա Հոսեյնին։

Հոսեյնիի խոսքով, եթե արևմուտքը Իրանի պատասխան հարվածից հետո չկարողանա զսպել Իսրայելին որոշակի գործողություններից, ապա հնարավոր է տարածաշրջանում սկսվի մեծ պատերազմ, որից չի կարող անմասն մնալ նաև Հվ․ Կովկասը․ «ԱՄՆ-ն պատերազմի մեջ ներքաշվելու է, եթե Իսրայելը սկսի պատերազմ Իրանի հետ, կամ էլ ԱՄՆ-ն պետք է զսպի Իսրայելին։ Պատերազմի դեպքում Իսրայելը կարող է Ադրբեջանի տարածքից հարվածել Իրանին։

Տարիներ շարունակ Իսրայելը զենքեր է կուտակում Ադրբեջանում և դա միայն ՀՀ-ի համար չեն, դա նաև Իրանի համար է, բայց Իրանը հայտարարել է, որ որևէ մի երկիր որը Իսրայելին տարածք կտրամադրի Իրանին հարվածելու համար, այդ երկիրը Իրանի համար թիրախ կդառնա հարվածելու համար»։

Հոսեյնիի կարծիքով՝ Իսրայելը միայնակ չի կարող պատերազմել Իրանի հետ և Իսրայելի հաշվարկներով ԱՄՆ-ն կօգնի իրեն․ «Իսրայելը հաշվարկներ է անում, որ եթե Իրանին ներքաշի պատերազմի մեջ, ապա ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին, որովհետև ԱՄՆ-ում մեծ հրեական լոբբի կա»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *