Օգոստոսի 8-ին՝ ժամը 15-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Գյումրիում հանդիպում կունենա քաղաքացիների հետ։
Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնում (ք. Գյումրի, Ղորղանյան փող., 91/1 շենք)։
Նախարարությունը տեղեկացրել է, որ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները ժամը 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժին։
Խնդրում են հարցերը ներկայացնել բացառապես Ներքին գործերի նախարարության գործունեության շրջանակում։
Նյութի աղբյուր