Թուխ Մանուկ մատուռն է… այստեղ հրաշքներ են կատարվում, գիվանդները բժշկվում են… պետք է պարզապես այսպես անել մատուռի ներսում…

Մատուռի ներսում պահվում են մի քանի խաչքարեր, որոնք միջնադարյան տարբեր ժամանակների խաչքարագործության արվեստի նմուշներ են: Մատուռի հետ կապվող հրաշագործությունները կապվում են հենց այս խաչքարերի անվան հետ: Թուխ Մանուկին է վերագրվել է նաև կորուստը վերադարձնելու հատկությունը։ Այն ընտանիքները, որոնք որևէ արժեքավոր իր են կորցնում, այցելում են Թուխ Մանուկ, մոմավառության ծիսակարգ կատարում, մաքրում մատուռի տարածքը, հետո գիշերը երազում տեսնում են այն վայրը, որտեղ գտնվում իրենց կորցրածը:

Մատուռի անվան հետ են կապում բազմաթիվ հիվանդությունների բուժում, այնպիսիք ինչպիսին են «Վերքով հիվանդները», ներբանային գորտնուկը և այլն: Պարտադիր է, որ մատուռ այցելած հավատացյալը մարմնի հիվանդ հատվածը շփի հիշյալ քարերից մեկին, ապա նաև մոմավառության սեղանիկի ավազով շփի մարմնի այդ հատվածը, իհարկե պարտադիր պայման է, որ հիվանդը պարբերաբար մատուռ այցելի մինչև դրա վերջնական բուժումը:

Հաճախ այս մատուռ այցելության են գալիս նաև իրենց երազների հետքերով, և ըստ երազի բովանդակության պահում են իրենց նպատակն ու երազանքը: Հասնելով սրբավայր` հավատացյալները այստեղ կատարում են որոշակի ծիսական արարողություններ, ինչպիսիք են սրբապատկերներով զարդարված կտորների՝ շուշպաների, ընծայում կամ մատուռի տարածքը մաքրելը, իսկ սիրահար զույգերը սովորաբար մատուռի հարակից ծառերին կապում են իրենց թաշկինակը, դրանով նպատակ պահելով` հասնել մեկմեկու:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *